close
Jump to content

Warsaw Unit

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
BERJAYA
Warsaw Unit
BERJAYA
Տեսակգրասենյակային շենք և երկնաքեր
ԵրկիրBERJAYA Լեհաստան
ՏեղագրությունՎոլյա և Վարշավա
Հասցեrondo I. Daszyńskiego 1, 00-843 Warszawa
ՓողոցProsta Street?, Pańska Street? (112), Wronia Street?, Towarowa Street? և Daszyńskiego Roundabout in Warsaw? (1)
Բարձրություն220 մետր
Հարկեր45
Ստորգետնյա հարկեր3
ՍեփականատերGhelamco?
ԲնակիչWarta?
Հիմնադրված է2021
Իրադարձություններշինարարություն
Քարտեզ
Քարտեզ
52°13′49″N 20°59′09″E / 52.230147°N 20.985782°E / 52.230147; 20.985782

Warsaw Unit, երկնաքեր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Այն տեղակայված է Դաշինսկու շրջանցման 1 հասցեում, Վոլա շրջանի Միրուվ թաղամասում։ Շենքը կառուցվել է 2021 թվականին[1]։

Ըստ շենքի շինարարական ընկերություն Ghelamco-ի՝ Warsaw Unit անվանումը հղում է դեպի Unité d'habitation-ին (Բնակարանային միավոր)՝ ժամանակակից մոդեռնիստական բնակարանային տիպաբանություն, որը մշակել է Լը Կորբյուզիեն։ Անվանումը երբեմն գրվում է նաև որպես Warsaw UNIT։ Մինչև 2018 թվականի նոյեմբերը շենքը հայտնի էր Spinnaker անունով[2]։

BERJAYA
Warsawa Unit, 2020 թվական

Շենքն ունի 46 հարկ։ Բարձրությունը հիմքից մինչև տանիք 180 մետր է։ Ընդհանուր բարձրությամբ այն Վարշավայում 5-րդ և Լեհաստանում 6-րդ ամենաբարձր շենքն է։

Շենքն ունի ընդհանուր 59,000 մ² տարածք՝ 57,000 մ² գրասենյակային տարածք և 300 մ² առևտրային և սպասարկման տարածք։ Այն ունի 14 վերելակ և 456 ավտոկայանատեղի։

Շենքի շինարարությունը ֆինանսավորել է Ghelamco Group ընկերությունը, իսկ նախագծումը իրականացրել է ճարտարապետական Projekt Polsko-Belgijska Pracownia Architektury բյուրոն։ Այն կառուցվել է փոքր տարածքի վրա, որտեղ նախկինում գտնվում էր Պանսկա փողոցի 112 հասցեում գտնվող բնակելի շենք՝ Դաշինսկու շրջանցման մերձակայքում, Prosta, Pańska և Wronia փողոցների միջև։ Շինարարությունն սկսվել է 2017 թվականի ապրիլին և ավարտվել է 2021 թվականի մարտին[3]։

2024 թվականի նոյեմբերին շենքը վաճառվել է Eastnine-ին ին[4][5]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Warsaw Unit». urbanity.pl (լեհերեն).
  2. Marcin Haber (2018 թ․ նոյեմբերի 22). «Warsaw UNIT – Ghelamco odsłania karty. 202 m wieży przy Rondzie Daszyńskiego». biznes.wprost.pl (լեհերեն).
  3. «Budowa Warsaw Unit ukończona». ceo.com.pl (լեհերեն). 2021 թ․ մայիսի 19.
  4. Kurstjens, Bas; Vanacker, Lukas (2024 թ․ նոյեմբերի 26). «Ghelamco rondt verkoop van Pools kroonjuweel voor 280 miljoen euro af». De Tijd.
  5. «Eastnine acquires Warsaw Unit in the largest office transaction in Europe this year». Eastnine. 2024 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 27-ին.