close
Jump to content

Discord

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
պատկերանիշ
ՏեսակVoIP software? և մեսենջեր
Նախագծումը՝Discord Inc.?
Գրված է՝ՋավաՍկրիպտ, Elixir?, Rust?[1], Python[2][3] և C++[2]
ԻնտեսֆեյսElectron[4] և web widget?
ՕՀմաքՕՍ, Անդրոիդ, Windows, iOS, Լինուքս, Xbox system software? և PlayStation?
ՇարժիչElectron
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝մայիսի 13, 2015[5]
ՊլատֆորմմաքՕՍ, Լինուքս, iOS, Անդրոիդ, դիտարկիչ, Windows, Xbox[6] և PlayStation[7]
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Անվանված էdiscord?
Կայքdiscord.com, discord.gg և discord.new
Ելակոդgithub.com/discord
BERJAYA Discord Վիքիպահեստում

Դիսկորդ (անգլ.՝ Discord), նամակագրության և վիդեոզանգերի անվճար ծրագիր, ի սկզբանե նախատեսված է եղել համակարգչային խաղերի համար։ Ծրագիրը մշակվել է Hammer & Chisel (Discord Inc.) ընկերության կողմից (Սան Ֆրանցիսկո)[8]։ Ծրագիրը ադապտացված է Windows, macOS և Linux օպերացիոն համկարգերի վրա։ Ինչպես նաև Android և iOS օպերացիոն համակարգերի համար կա հավելված։

Համակարգիչների, բջջային և վեբ տարբերակները հասանելի են Electron ֆրեյմվորքի շնորհիվ։ Դիսկորդն ունի 11 սերվերներ, որոնք տեղակայված են աշխարհի տարբեր կետերում։

Hammer & Chisel-ի ծրագրավորողները կետրոնացել էին MOBA-խաղ՝ Fates Forever խաղի զարգացման համար սկսած 2015 թվականից[9][10]։ Սկզբնական շրջանում ընկերությունը ֆինանսավորում է ստացել YouWeb’s 9+-ից[11], հետո արդեն ներդրումներ են կատարել Benchmark և Tencent[12]։ Ծրագրավորողները որոշել էին ստեղծել ծրագիր, որը թույլ կտար կապ հաստատել ցածր հետաձգմամբ և որը իր մեջ կպարունակեր նմանատիպ ծրագրերի առավելությունները[11]։

Սերվիսը սկսեց ճանաչում հավաքել կիբեռսպորստսմենների շրջանում, այդ թվում հայտնի Twitch.tv-ի օգտատերերի և խաղային խմբավորումների, օրինակ՝ Star Citizen[13]։

2016 թվականի սկզբին գրանցված օգտատերերի թիվը սերվիսում հասավ 11 միլիոնի, դրա հետ մեկ տեղ ամենամսյա բաժանորդագրվողների թիվը կազմում էր 2 միլիոն[14][15]

2017 թվականի հոկտեմբերին սերվիսում հայտնվեց տեսազանգի հնարավորություն[16], ինչպես նաև էկրանի ցուցադրման հնարավորություն, 2018 թվականի տվյալներով տեսազանգին միանգամից կարող էին միանալ 10 մարդ, իսկ արդեն 2020 թվականին այս թիվը հասավ 50-ի[17]։

2020 թվականի տվյալներով հավելվածը տարածվում է անվճար, սակայն 2017 թվականի հունվարի 23-ին սերվիսում ավելացավ վճարովի «Discord Nitro» բաժանորդագրությունը, որը թույլ է տալիս տեղադրել հաշվի համար անհատական պիտակ, անիմացիոն գլխավոր նկար և օգտագործել անիմացիոն էմոջիներ։

Հնարավորություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելվածը ունակ է կազմակերպել ձայնային կոնֆերանսներ, կապի կարգավորումների հնարավորությամբ և աշխատում է push-to-talk սկզբմունքով, ստեղծել հրապարակային և գաղտնի նամակագրություններ։

Երբ միացվում է «ստիմերի» ռեժիմը՝ էկարնի պահվում է բոլոր ոչ պետքական տեղեկությունները, անջատվում է գլխավոր էկրանից հայտնվող ձայնը և ծանուցումները։ Ռեժիմը ակտիվանում է ավտոմատ կերպով, սակայն կարելի է միացնել անջատել ռեժիմը մեխանիկորեն։

Ծրագիրը ունի ստեղների համակցման հնարավորություն։

Իրականացվել է ծանուցումների անջատման հնարավորությունը, որը շնորհիվ կարելի է անջատել ծանուցումներ բջջային տարբերակից առանց համակարգչի։ Կա հնարավորություն, որը թույլ է տալիս ձայնարկել ծանուցումները։ Ինչպես նաև ապահհոված է անձնական նամակագրության մեջ, որոնման հնարավորությամբ[18]։

Տեքստային հաղորդագրությունների բաժնում հնարավորություն կա կցել նկարեր, ֆայլեր և հղումներ, սահմանել տեքստերի ֆորմատները, սկայան տեղադրվող ֆայլը չպետք է գերազանցի 8 ՄԲ-ն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://blog.discordapp.com/using-rust-to-scale-elixir-for-11-million-concurrent-users-c6f19fc029d3
  2. 1 2 X(բազմ․)X Corp., 2006.
  3. https://discord.com/open-source
  4. https://www.electronjs.org/apps/discord
  5. Pierce D. How Discord (somewhat accidentally) invented the future of the internet — 2020.
  6. https://discord.com/blog/xbox-voice-integration-announcement
  7. https://discord.com/blog/playstation-discord-account-connection-linking-game-status
  8. Discord Inc. «Компания». Discord.
  9. Tasos Lazarides (2015 թ․ սեպտեմբերի 14). «Ex-'Fates Forever' Developers Making 'Discord', a Voice Comm App For Multiplayer Mobile Games». TouchArcade. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  10. Tom Marks (2016 թ․ մայիսի 14). «One year after its launch, Discord is the best VoIP service available». PC Gamer. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  11. 1 2 Dean Takahashi (2015 թ․ սեպտեմբերի 10). «Hammer & Chisel pivots to voice comm app for multiplayer mobile games». VentureBeat. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  12. Dean Takahashi (2015 թ․ փետրվարի 10). «Fates Forever mobile game maker Hammer & Chisel raises funding from Benchmark and Tencent». VentureBeat. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  13. James Brightman (2016 թ․ հունվարի 26). «Jason Citron lands $20m for Discord». gamesindustry.biz. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 8-ին.
  14. Francis, Bryant. «Game chat app Discord crosses 11 million registered users». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  15. «Discord – удобный способ общения, который выбрало более 11 млн человек!». DroidBug (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  16. «Discord makes video chat and screen sharing available to all». Engadget (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  17. «Helping out where we can». Engadget (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  18. «Использование Поиска» (ռուսերեն). Discord. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]